Ճգնաժամային հաղորդակցությունը հեղեղումների պայմաններում և ՀՀ մեդիադաշտը (Լոռու և Տավուշի մարզերի օրինակով, 2024թ.)
Abstract
Հոդվածը վերլուծում է 2024 թվականի մայիսին Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ ճգնաժամային հաղորդակցության դերը՝ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած զարգացումների օրինակով։ Հեղինակն առանձնացնում է երեք հաղորդակցական փուլ՝ սկզբնական տեղեկատվական վակում, սոցիալական մեդիայի ակտիվացում և պաշտոնական հաղորդակցության կայունացում։ Ներկայացվում է մեդիայի ազդեցությունը հանրային վստահության, վարքի և ընկալումների ձևավորման վրա՝ ընդգծելով նաև ապատեղեկատվության տարածման վտանգը։ Վերլուծությունն իրականացվում է քաոսի տեսության և տեղեկատվական հոսքերի դինամիկայի տեսանկյունից։ Արձանագրվում է, որ պետական մարմինների, մեդիայի և հանրության միջև հաղորդակցությունը բարելավման կարիք ունի՝ ապագայում նման ճգնաժամերին ավելի արդյունավետ արձագանքելու համար։
Fields of Study & Subjects
Public Relations and Crisis Communication
Disaster Management and Resilience
Communication and COVID-19 Impact
Publication details
- Journal / source
- Bulletin of Yerevan University B Philology
- Volume
- 17
- Issue
- 1 (49)
- Pages
- 138–149
- Publication date
- 13 March 2026
- Language
- HY