Գրական հայերենի ճյուղերի մերձեցման խնդիրը. Մանուկ Աբեղյանի տեսակետն ու արդի որոշ դրսևորումներ

Read full text Summarise with VIRAT
Authors: Նորայր Պողոսյան
Cited by: 0

Summary

No summary yet. VIRAT can read this paper and write a plain-language summary of its aim, methods, key findings and limitations.

Summarise with VIRAT Free to try with your Science Catalogs account.

Abstract

Աշխարհաբարի երկու ճյուղերի նորմավորման ընթացքը մշտապես ուղեկցվել է այդ ճյուղերի փոխադարձ կանոնակարգման, հին լեզվի հետ հարաբերությունների սահմանների հստակեցման հարցադրումներով։ Սույն հոդվածում անդրադարձ է կատարվում գրական հայերենի ճյուղերի կանոնավորման և հնարավոր մերձեցմանն առնչվող՝ մինչև մեր օրերը հասնող հին ու նոր առաջարկներին։ Դրանք հատկապես ակտիվ էին 19-րդ դարի կեսերից, հիշատակելի են, օրինակ՝ Նահապետ Ռուսինյանի և Ստեփան Պալասանյանի մոտեցումները։ Առավել մանրամասն ներկայացվում է Մանուկ Աբեղյանի ուշագրավ հոդվածը և նրանում արտահայտված տեսակետները։ Այս ուղղությամբ արված հրապարակումներում բազմիցս արտահայտվել են երկու ճյուղերի մերձեցման, անգամ՝ միավորման գաղափարներ թե՛ արևմտահայ, թե՛ արևելահայ իրականության մեջ։ Այս լեզվական-գրական շարժման մեջ իր ներդրումն ունի Մանուկ Աբեղյանը՝ «Մեր երկու գրական լեզուների միության խնդիրը» հոդվածով։ Մ. Աբեղյանի ծրագրային այս հոդվածում հստակ կետերով առաջարկվում են քայլեր՝ մեր լեզվի երկու ճյուղերը հնարավորինս մերձեցնելու համար, քանզի դա ունի լեզվական, ազգային, միաժամանակ նաև՝ տնտեսական ու հասարակական լայն նշանակություն։ Հոդվածի երկրորդ մասում ներկայացնոււմ ենք ամերիկահայ միջավայրից քաղած և խմբավորված օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ այն, ինչ առաջարկում էին լեզվաբանները 19-րդ դարի կեսերից, որոշակի գործնական դրսևորում է ստացել մեր օրերում։ Նկատի ունենք, որ հայերենի երկու ճյուղերը ամերիկյան միջավայրում որոշ չափով ինքնուրույն ու համեմատաբար մեկտեղված զարգանալով՝ սկսել են ձեռք բերել արևելահայերենից ու արևմտահայերենից տարբերվող քերականական, բառային, հնչյունական առանձնահատկություններ, որը հետևանք է երկու ճյուղերի փոխներթափանցումների և անգլերենից հավասար ազդեցության։

Fields of Study & Subjects

Linguistic research and analysis Linguistic and Sociocultural Studies Linguistics and Language Studies

Publication details

Journal / source
Bulletin of Yerevan University B Philology
Volume
5
Issue
1(6)
Pages
148–158
Publication date
17 February 2026
Language
HY