ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԵՐԸ ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ
Abstract
Գիտական հոդվածի շրջանակներում ուսումնասիրվել է իրավաբանական կլինիկաների՝ որպես ուսանողական խորհրդատվական կենտրոնի ձևավորման և զարգացման պատմությունը, մասնավորապես, անդրադարձ կատարելով «իրավաբանական կլինիկա» եզրույթի ստեղծմանը, այդ ինստիտուտի տարածմանը աշխարհի հայտնի առաջատար բուհերում, դրա կրթական և սոցիալական նշանակությանը իրավաբանական կրթություն ստացող ուսանողներին մասնագիտական գործունեության ոլորտում գործնական հմտություններ փոխանցելու և դրանք կիրառելու հնարավորություններ, իսկ հասարակության սոցիալապես անապահով խմբերին անվճար որակյալ իրավաբանական աջակցություն տրամադրելու առումներով։ Հոդվածի շրջանակներում ներկայացվել է հատկապես Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում իրավաբանական կլինիկական կրթության ներդնումը, դրա ձևավորման ու զարգացման պատմությունը և ներկայիս գործունեությունը։
Fields of Study & Subjects
Legal Education and Practice Innovations
Comparative and International Law Studies
Legal Systems and Judicial Processes
Publication details
- Journal / source
- Bulletin of Yerevan University C Jurisprudence
- Volume
- 2
- Pages
- 5–21
- Publication date
- 16 January 2026
- Language
- HY