ԻՐԱՎՈՒՆՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԾՐԱԳԻՐԸ՝ ՈՐՊԵՍ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

Read full text
Authors: Սաթենիկ Մկրտչյան, Քնարիկ Վարդանյան
Cited by: 0

Abstract

Սույն հոդվածում դիտարկվում է «Իրավունք բոլորի համար» ծրագրի նշանակությունն ու արժեքը որպես այլընտրանքային իրավաբանական կրթության ձևաչափ և հասարակության իրավագիտակցության բարձրացման արդյունավետ միջոց։ Հեղինակը վերլուծում է այլընտրանքային կրթության առաջացման պատմական ուղին, դրա հատուկ առանձնահատկություններն ու կիրառման մեթոդները՝ ընդգծելով դրանց համադրումը իրավաբանական կլինիկական կրթության մոդելի հետ։ Հոդվածում խորությամբ լուսաբանվում է ծրագրի երկկողմ ազդեցությունը. մի կողմից՝ այն ուսանողներին ապահովում է գործնական հմտությունների ձևավորման հարթակ, մյուս կողմից՝ նպաստում է իրավական իրազեկվածության բարձրացմանը այն սոցիալական խմբերում, որոնք չունեն մասնագիտական իրավաբանական կրթություն: Տեսական հիմնավորումներին զուգահեռ ներկայացված են նաև գործնական դիտարկումներ, որոնց հիման վրա հեղինակը եզրակացնում է, որ «Իրավունք բոլորի համար» ծրագիրը հանդես է գալիս ոչ միայն որպես նորարարական կրթական գործիք, այլև որպես հասարակական ներգրավվածություն խթանող և իրավագիտակցություն ձևավորող արդյունավետ հարթակ, որը միտված է իրավական պետության ամրապնդմանը և քաղաքացիական պատասխանատվության խորացմանը։

Fields of Study & Subjects

Legal Education and Practice Innovations Legal Issues in Education Citizenship Education and Democracy

Publication details

Journal / source
Bulletin of Yerevan University C Jurisprudence
Volume
2
Pages
37–46
Publication date
16 January 2026
Language
HY