ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ԴԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ (ԵՄՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ)
Abstract
Սույն հոդվածում քննարկվում է իրավաբանական կրթության դասավանդման առկա վիճակը՝ ընդգծելով տեսական ուսուցման և գործնական հմտությունների զարգացման միջև առկա բացը։ Մինչ համալսարանները հակված են գերագնահատելու տեսական գիտելիքները, վերջին կրթական բարեփոխումները, ինչպիսին է Բոլո-նիայի գործընթացը, երբեմն խաթարում են ապագա իրավաբանների մասնագիտական զարգացման համար անհրաժեշտ հիմնարար իրավական տեսությունների ու արժեքների ընկալումը։ Ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է իրավաբանական կրթությունը մարդու իրավունքների պաշտպանության, սոցիալական արդարության խթանման և խտրականության վերացման պահանջներին համապատասխանեցնելու հրատապ անհրաժեշտությամբ։ Ուսումնասիրության նպատակն է առաջարկել բարեփոխումների մոդել, որը կվերացնի տեսության և պրակտիկայի միջև առկա անջրպետը՝ ինտեգրելով իրավաբանական կլինիկաներըուսումնական ծրագրի մեջ։ Հոդվածի հեղինակները պնդում են, որ իրավաբանական կլինիկաները ծառայում են որպես կրթական արդյունավետ գործիք, որը թույլ է տալիս ուսանողներին ներգրավվել իրական գործերի մեջ, քննադատաբար գնահատել իրավական համակարգը և զարգացնել իրավաբանին անհրաժեշտ կարողությունները։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ կլինիկաները ոչ միայն բարելավում են ուսանողների գործնական կարողությունները, այլև նպաստում են իրավաբանական աշխատանքի էթիկական և սոցիալական տեսանկյունների ավելիխորը ըմբռնմանը։ Սույն աշխատանքը կխթանի իրավաբանական կլինիկաների՝ որպես փորձառական կրթության մոդելի վերաբերյալ քննարկումները։
Fields of Study & Subjects
Legal Education and Practice Innovations
Legal Studies and Reforms
Legal Issues in Education
Publication details
- Journal / source
- Bulletin of Yerevan University C Jurisprudence
- Volume
- 2
- Pages
- 56–67
- Publication date
- 16 January 2026
- Language
- HY