Արևմտահայ պարբերական մամուլը 1840-ական թթ. Շվեյցարիայում ազգային շարժումների մասին

Read full text
Authors: Feliks Movsisyan
Cited by: 0

Abstract

1840-ական թվականներին Շվեյցարիայում ծավալված կանտոնային շարժումը չվրիպեց ժամանակի հայ պարբերական մամուլի ուշադրությունից։ Դրան անմիջականորեն անդրադարձան արևմտահայ ազգային-պահպանողական հոսանքի գաղափարակիր «Արշալույս Արարատյան», «Հայաստան» ու «Եվրոպա» թերթերը։ Վիեննայի Մխիթարյանների «Եվրոպա» քաղաքական շաբաթաթերթը շվեյցարական ազգային շարժումը բնորոշում էր որպես «ներքին շփոթություններ», որոնք պայմանավորված էին 1830 թ. հուլիսյան հեղափոխության ու արմատականների քարոզչության ազդեցությամբ։ Ըստ թերթի՝ արմատական կանտոնները ցանկանում էին գործող իշխանությունները տապալել ու հանրապետական կարգեր հաստատել։ Մխիթարյանները 1815 թ. Վիեննայի դաշնագրությամբ Եվրոպայում ճանաչված միապետական կարգերի կողմնակիցներ էին, ուստի կանտոնների պայքարն անվանում էին «խռովություն»։ Կաթոլիկ Մխիթարյանները կանտոնային շարժման մեջ կարևորում էին նաև կրոնական խնդիրը՝ դժգոհելով, որ բռնությունների են կիրառվում եկեղեցու դեմ, փակվում են վանքերը։ «Արշալույս Արարատյանը» վստահ չէր, որ խռովարար լեռնային կանտոնները հաջողության կհասնեին։ Թերթը կանտոնների պայքարի մասին իր դիրքորոշումը բացահայտ չէր արտահայտում. բավարարվում էր քողարկված կարծիք արտահայտել իր գաղափարակից եվրոպական մամուլի հրապարակումներով։ Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի «Հայաստան» պաշտոնաթերթը նույնպես չէր անտեսում կանտոնային շարժման մեջ կրոնական պարը, բայց գերադասատում էր այդ մասին պատմել սոսկ «որպես պատմիչ»։

Fields of Study & Subjects

History and Cultural Heritage Diverse Musicological Studies Historical Turkish Studies

Publication details

Journal / source
History and Culture
Volume
22
Issue
1
Pages
55–67
Publication date
8 January 2026