Ե. Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի ստեղծագործական մշակումների լեզվաոճական քննություն

Read full text
Authors: Նարինե Ներսիսյան
Cited by: 0

Abstract

Գրողի ստեղծագործական մշակումների համեմատական քննությունը նրա լեզվաոճական նկատառումները, գեղագիտական սկզբունքների զարգացումը, ոճի հղկման ընթացքը բացահայտելու նոր հնարավորություն է ընձեռում: Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել պատանի Չարենցի ոճամտածողության փոփոխությունների ողջ գունապնակը՝ «Դանթեական առասպել» պոեմի ստեղծագործական պատմության հենքի վրա: Ուսումնասիրության սկզբնաղբյուրներն են հիշյալ պոեմի 1916, 1922 և 1932 թվականների հրատարակությունների տպագիր բնագրերը, ինչպես նաև հրապարակվում և առաջին անգամ համակողմանիորեն քննվում են 1932թ. տպագիր բնագրի վրա Չարենցի ձեռագրով կատարված վերջին ուղղումները, որոնք ակադեմիական հրատարակության մեջ ներառված չեն[1]:

Fields of Study & Subjects

European Linguistics and Anthropology History and Cultural Heritage Central European national history

Publication details

Journal / source
History and Culture
Volume
22
Issue
1
Pages
110–131
Publication date
8 January 2026