ՓՅՈՆ ՀԵ ՅՈՆԳԻ «ՄՈԽՐԻ ԵՎ ԿԱՐՄԻՐԻ ՔԱՂԱՔԸ» ՎԵՊԻ ԺԱՆՐԱՅԻՆ ԵՎ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ / THE GENRE AND AESTHETIC PECULIARITIES OF "THE CITY OF ASH AND RED" BY PYUN HYE-YOUNG

View at publisher
Authors: TAMARA ANTONYAN
Cited by: 0

Abstract

Հոդվածում համակողմանիորեն ուսումնասիրվում են ժամանակակից հարավկորեացի գրող, մոդեռնիզմի ներկայացուցիչ Փյոն Հե Յոնգի «Մոխրի և կարմիրի քաղաքը» վեպի գեղագիտական ու ժանրային առանձնահատկությունները: Հեղինակը վեպում միահյուսում է մոդեռնիզմի, հակաուտոպիայի և նատուրալիզմի գեղագիտության տարրերը՝ ստեղծելով մռայլ ամբողջատիրական մի աշխարհ, որտեղ գլխավոր հերոսը անցնում է խորհդանշական և հոգեբանական վերափոխման միջով: Հոդվածում ուսումնասիրվում են նաև վեպի հիմնական թեմաները՝ անհատի օտարացումը հասարակությունից, ինքնության ճգնաժամը և գոյատևման մարտահրավերները ամբողջատիրական համակարգում: Ուշադրություն է դարձվում նաև Ֆրանց Կաֆկայի ստեղծագործություների ազդեցությանը, և վեպը համեմատական վերլուծության է ենթարկվում Կաֆկայի «Դղյակը», «Դատավարություն» և «Կերպարանափոխություն» ստեղծագործությունների հետ: Այդ համեմատությունը հնարավորություն է տալիս ընդգծել անհատի խորհրդանշական կերպարանափոխությունը համակարգի ճնշման պատճառով, բյուրոկրատական անհեթեթության դրսևորումները և անհատի մեկուսացման թեման, որոնք կազմում են թե՛ Փյոն Հե Յոնգի, թե՛ Ֆրանց Կաֆկայի երկերի առանցքը:

Fields of Study & Subjects

Contemporary Literature and Criticism Utopian Dystopian and Speculative Fiction Modernist Literature and Criticism

Publication details

Journal / source
Bulletin of Yerevan Brusov State University of Languages and Social Sciences Pedagogy and Social Sciences
Pages
12–12
Publication date
12 January 2026
Language
HY