ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀՆԱՐ ԻԵՆ ՄԱՔՅՈՒԵՆԻ «ԻՆՁ ՊԵՍ ՄԵՔԵՆԱՆԵՐ» ՎԵՊՈՒՄ

View at publisher
Authors: ՍՈՆՅԱ ԱՊՐԵՍՈՎԱ
Cited by: 0

Abstract

Այլընտրանքային պատմությունը գրական հնար է, որը թույլ է տալիս գրողներին, մոդելավորելով պատմական սցենարները, բացահայտել հասարակական զարգացումների օրինաչափությունները։ «Ինձ պես մեքենաներ» (2019) վեպում բրիտանացի գրող Իեն Մաքյուենը (ծնվ. 1948թ.) վերակերտում է 1980-ականների Անգլիան` ներմուծելով երկու այլընտրանքային սյուժե: Վեպում նկարագրվող իրադարձությունների այլընտրանքային տարբերակում Մեծ Բրիտանիան պարտություն է կրում Ֆոլքլենդյան պատերազմում, ինչը հանգեցնում է երկրի քաղաքական ուղեծրի փոփոխության: Այս փոփոխությունը, իր հերթին, ծնում է վեպում ներկայացված երկրորդ այլընտրանքային սյուժեն. հայտնի մաթեմատիկոս Ալան Թյուրինգը բեղուն գործունեություն է ծավալում տեխնոլոգիաների ոլորտում` ստեղծելով պատմության մեջ առաջին սինթետիկ մարդուն: Այսպիսով, վերաշարադրելով Բրիտանիայի պատմության մի քանի դրվագներ՝ Մաքյուենը քննարկում է մեր ժամանակների հիմնարար հարցերը՝ տեխնոլոգիական առաջընթացի սահմանները, մարդկայինի և արհեստականի միջև փոխհարաբերությունները, ինչպես նաև մարդու և մեքենայի համակեցությունից բխող բարոյական մարտահրավերները։

Fields of Study & Subjects

Utopian Dystopian and Speculative Fiction Contemporary Literature and Criticism American and British Literature Analysis

Publication details

Journal / source
Bulletin of Yerevan Brusov State University of Languages and Social Sciences Pedagogy and Social Sciences
Pages
20–20
Publication date
12 January 2026
Language
HY