ԼԵԶՈՒ ՎԵՐՋՆԱԲԱՂԱԴՐԻՉՈՎ ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԵՐԸ

View at publisher
Authors: Davit Gyurjinyan
Cited by: 0
References: 11

Abstract

Հայերենի բառապաշարը հանգամանորեն ուսումնասիրվել է ըստ ծագման, հայոց լեզվի զարգացման փուլերի, բառակազմության, բառաիմաստային խմբերի, ձևաբանական և ոճական արժեքի, բառարանագրական մշակման և այլ տեսանկյուններից։ Հատկապես վերջին տարիներին բազմակողմանի քննության են ենթարկվել հայերենի լեզվանունները, դրանց ժամանակագրական շերտերը, պատմական զարգացումը, լեզվանուններ կազմելու եղանակներն ու միջոցները, ներկա փուլում առկա տարբերակայնությունը, կանոնարկման և բառարանային մշակման խնդիրները և այլն (Գյուրջինյան, 2021, 2022, 2023, 2024, 2025): Հայերեն լեզվանվանական միավորներին սերտորեն առնչվում են այն բառերը, որոնք լեզու վերջնաբաղադրիչ ունեն (մոտ 100 բառ), ինչպես՝ հայալեզու, պարսկալեզու, ռուսալեզու, թյուրքալեզու, իրանալեզու և այլն։ Դրանք արտահայտում են «տվյալ լեզվով խոսող կամ գրող», «տվյալ լեզվով ստեղծված՝ տպված» և «տվյալ ընտանիքի / խմբի լեզուներին պատկանող» կամ «այդ լեզուներով խոսող» իմաստները։ Լեզու վերջնաբաղադրիչով բառերը բառակազմական և իմաստային յուրահատուկ խումբ են կազմում և արտահայտում են հանրամշակութային տարբեր իրավիճակներ: Սրանք գործածվում են մամուլում, գիտական գրականության մեջ, հետաքրքիր են բառակազմական, իմաստա¬բանական, պատմամշակութային, համեմատական-զուգադրական, հանրալեզ-վաբանական առումներով, ուստի ուսումնասիրելու անհրաժեշտություն կա: Հետազոտության նպատակն է պարզել լեզու վերջնաբաղադրիչով կազմված և լեզվանուններին հարող բառերի կազմը, դրանց ձևավորման կերպը, կազմության ժամանակը, իմաստային ընդգրկումը, կապակցելիությունը, գործածության ոլորտները, բառարանագրման պատմությունը և բառարաններում գրանցելու անհրաժեշտությունը, ցույց տալ իմաստային-բառակազմական առնչությունները հայերենի այլ բառերի հետ, բացահայտել օտար լեզուների համանման իրողությունները: Բառախմբի ուսումնասիրությունը կնպաստի հայերեն գիտական խոսույթի և մամուլի լեզվի ընդհանուր պատկերի ստեղծմանը, ինչպես նաև գործնական օգուտ կտա բառարանագիրներին։ Լեզու վերջնաբաղադրիչով բառերը նախ բաժանում ենք ժամանակագրական երկու խմբի՝ ա) գրաբարյան և բ) աշխարհաբարյան (նորհայերենյան):

Fields of Study & Subjects

Linguistics and language evolution Linguistics and Language Studies Lexicography and Language Studies

Publication details

Journal / source
Bulletin of Yerevan Brusov State University of Languages and Social Sciences Pedagogy and Social Sciences
Pages
40–40
Publication date
12 January 2026
Language
HY