ԼԵԶՎԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ
Abstract
Լեզուների ուսուցման գործընթացում կարևորվող հաղորդակցական կարողությունների շարքում իր հատուկ տեղն ունի նաև լեզվական միջնորդավորումը: Սկզբնապես այն առավելաբար ներկայացվել է իբրև գրավոր և բանավոր թարգմանություն, իսկ ավելի ուշ՝ որպես ընկալմանը, խոսքի կառուցմանը, փոխգործակցությանը զուգահեռ հաղորդակցման ձև: Հոդվածում քննության են առնվում միջնորդավորման տարբեր տեսակները՝ միջլեզվական և ներլեզվական միջնորդավորումը, իմացական (կոգնիտիվ) միջնորդավորումը՝ իր տարբեր դրսևորումներով և գործունեության համապատասխան ձևերով: Հատուկ շեշտադրվում է ներլեզվական միջնորդավորման հմտությունների ձևավորման կարևորությունը հայերենի ուսուցման գործընթացում թե՛ դպրոցում և թե՛ հատկապես բուհում, ինչպես նաև համապատասխան նկարագրիչների մշակման կարևորությունը ոչ միայն օտարախոսների համար, այլև ազգային մակարդակում: Դա կնպաստի դպրոցական և բուհական ծրագրերում անհրաժեշտ վերջնարդյունքներ հստակորեն սահմանելուն և դասավանդման գործընթացում այդ վերջնարդյունքներն ապահովող գործունեության համապատասխան տեսակներ նախատեսելուն:
Fields of Study & Subjects
Language Acquisition and Education
EFL/ESL Teaching and Learning
Language
Discourse
Communication Strategies
Publication details
- Journal / source
- Bulletin of Yerevan Brusov State University of Languages and Social Sciences Pedagogy and Social Sciences
- Pages
- 115–115
- Publication date
- 15 January 2026
- Language
- HY