ՈՒՆԿՆԴՐՄԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀՆԱՐՆԵՐԸ ԲՈՒՀՈՒՄ՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

View at publisher
Authors: AGNESA SHAHNAZARYAN
Cited by: 0
References: 4

Abstract

Հոդվածում ուսումնասիրվում են բուհում ունկնդրման ուսուցման հնարները ժամանակակից ՏՀՏ –ի միջոցով: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը առանձնահատուկ դեր է կատարում օտար լեզվի դասավանդման գործընթացում, քանի որ նպաստում է ուսանողների ուսուցման շահադրդման բարձրացմանը, խնայում է դասավանդման ժամանակը, իսկ նրա ընձեռնած փոխներգործությունն ու հստակությունը նպաստում են ուսումնական նյութի ավելի մատչելի ներկայացմանը, ընկալմանը և յուրացմանը։ Ուսուցման գործընթացում ՏՀՏ կիրառումը հնարավորություն է տալիս ընդլայնել կրթության հասանելիությունը և ուսուցումը դարձնել ավելի ճկուն և անհատականացված: Էլեկտրոնային ռեսուրսները և առցանց հարթակները հարստացնում են ուսումնական գործընթացը՝ ուսանողներին տրամադրելով ինքնուրույն և հետազոտական գործունեության լայն հնարավորություններ: Հոդվածում վերլուծվում են այն թվային ռեսուրսները, առցանց հարթակները և ինտերակտիվ գործիքները, որոնք նպաստում են օտար լեզվով խոսքի ըմբռնման հմտությունների ձևավորմանը: Հատուկ ուշադրություն է դարձվում սովորողների շահադրդման ուժեղացմանը, ինքնուրույնության ձևավորմանը և ուսուցման անհատականացմանը: Հոդվածի արդիականությունը պայմանավորված է կրթության թվայնացման համատեքստում ուսանողների ունկնդրման հմտությունների ձևավորման, նոր արդյունավետ մոտեցումներ գտնելու անհրաժեշտությամբ:

Fields of Study & Subjects

Foreign Language Teaching Methods English Language Learning and Teaching Language Acquisition and Education

Publication details

Journal / source
Bulletin of Yerevan Brusov State University of Languages and Social Sciences Pedagogy and Social Sciences
Pages
139–139
Publication date
15 January 2026
Language
HY