ՉԻՆԱՐԵՆ ՉԸՆՅՈՒՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻՆԱՐԵՆԻ՝ ՈՐՊԵՍ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ / THE SIGNIFICANCE OF CHINESE IDIOMS (CHENGYU) IN THE PROCESS OF TEACHING CHINESE AS A FOREIGN LANGUAGE

View at publisher
Authors: ASYA SAMVELYAN
Cited by: 0

Abstract

Չինարեն չորս հիերոգլիֆից բաղկացած դարձվածքները, որոնք առավել հայտնի են որպես չընյու (成语 chéngyǔ), չինարենի էական մասն են կազմում, կրում են մշակութային, պատմական և փիլիսոփայական իմաստներ: Դրանք ազգային մշակույթի արտահայտման ամենավառ օրինակներն են, որոնք մեծ դեր են խաղում պատմական կարևոր իրադարձություններին և կայսերական դինաստիաներին վերաբերող տեղեկությունների պահպանման և սերունդներին փոխանցման գործում։ Դրանք ժողովրդական իմաստություններ են, որոնք իրենց մեջ ամփոփում են ազգային սրամտությունն ու հումորը։ Չինարեն (որպես օտար լեզու) սովորողների համար չընյուների իմացությունը ոչ միայն բարելավում է նրանց սահուն և գեղեցիկ խոսքը, այլ նաև չինական մշակույթի մասին ավելի խոր պատկերացում է տալիս։ Սույն հոդվածը նվիրված է չընյուի ուսուցման կարևորության ուսումնասիրությանը օտար լեզվի յուրացման գործընթացում՝ ցույց տալով, որ դարձվածային միավորների կիրառումը նպաստում է ավելի բնական հաղորդակցությանը, ընդլայնում մշակութային ըմբռնումը և նպաստում միջմշակութային արդյունավետ փոխանակմանը։ Ուսումնասիրելով չընյուի ուսուցման մանկավարժական մոտեցումներն ու մարտահրավերները՝ հոդվածում ընդգծվում է չընյուները օտար լեզվի ուսումնական ծրագրերում ներառելու անհրաժեշտությունը՝ ինչպես լեզվական, այնպես էլ մշակութային սահունությունը խթանելու համար:

Fields of Study & Subjects

Second Language Acquisition and Learning Linguistic Education and Pedagogy Language and Culture

Publication details

Journal / source
Bulletin of Yerevan Brusov State University of Languages and Social Sciences Pedagogy and Social Sciences
Pages
150–150
Publication date
15 January 2026
Language
HY