ՖԱԼԻԲԻԼԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԿԱՌԼ ՓՈՓԵՐԻ ԻՄԱՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ / THE DEVELOPMENT OF FALLIBILISM IN KARL POPPER’S EPISTEMOLOGY AND PHILOSOPHY OF SCIENCE
Abstract
Հոդվածում քննվում է Կառլ Փոփերի իմացաբանական-գիտաբանական հայացքներում ֆալիբիլիզմի զարգացման հիմնական ուղղություններն ու դրսևորման ձևերը։ Փոփերը, շարունակելով քննադատական ռացիոնալիզմի ավանդույթը, մերժում է գիտելիքի անսխալական և բացարձակ հիմքերի գաղափարը՝ ընդգծելով գիտելիքի և տեսությունների սխալական բնույթը։ Հեղինակը ցույց է տալիս, որ փոփերյան ֆալիբիլիզմը զարգանում է երկու հիմնական ուղղությամբ․ առաջինում այն հանդես է գալիս որպես իմացաբանական սկզբունք, որն ուղղված է դասական իմացաբանության և մաքսիմալիստական իմացաբանական դիրքորոշում ունեցող հայեցակարգերի սահմանափակումները հաղթահարելուն, իսկ երկրորդում՝ որպես գիտական հետազոտության համար կարգավորող և մեթոդաբանական նշանակություն ունեցող համընդհանուր կանոն կամ գիտական պրակտիկա։ Հետազոտությունում հատկապես ուշադրություն է դարձվում ինդուկցիայի և դեմարկացիայի հիմնախնդիրներին, որոնց լուծման համար Փոփերը առաջարկում է ոչ ինդուկտիվիստական դեդուկտիվ նենգափոխման մեթոդը։ Հերքելիության սկզբունքը ձևակերպվում է այնպես, որ հավասարակշռի գիտելիքի վերանայման և բազիսային դատողությունների անհրաժեշտության գաղափարները։ Արդյունքում Փոփերի ֆալիբիլիզմը դիտարկվում է որպես ծայրահեղ հայեցակարգային դիրքորոշումները հավասարակշռող չափավոր իմացաբանական դիրքորոշում և գիտական ճանաչողության համընդհանուր մեթոդաբանական-կարգավորող կանոն, որն ապահովում է քննադատական մտածողությունը, գիտական առաջընթացը և գիտելիքների շարունակական աճը։
Fields of Study & Subjects
Philosophy
Science
and History
Epistemology
Ethics
and Metaphysics
Philosophy and History of Science
Publication details
- Journal / source
- Bulletin of Yerevan Brusov State University of Languages and Social Sciences Pedagogy and Social Sciences
- Pages
- 258–258
- Publication date
- 15 January 2026
- Language
- HY