ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ / FUNDAMENTAL ISSUES OF THE GEOGRAPHICAL STUDY OF TOURISM

View at publisher
Authors: Maxim Manasyan
Cited by: 0

Abstract

Հոդվածում ներկայացվում է զբոսաշրջության աշխարհագրական էությունը, տարածականությունն ու համալիրային բնույթը: Նշվում են զբոսաշրջության աշխարհագրական ուսումնասիրության հիմնական ուղղություններն ու մեթոդները: Մեծ տեղ է հատկացվում աշխարհագրության և զբոսաշրջության փոխադարձ կապերի փոփոխություններին երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում: Հոդվածում բնութագրվում են զբոսաշրջային աշխարհագրության ճյուղային և համալիրային կողմերը, երկրի բնության, բնակչության և տնտեսության հիմնական զբոսաշրջային գրավչությունները: Ներկա ժամանակներում աշխարհագետները մշակել են զբոսաշրջային աշխարհագրության զարգացման տարբեր մոտեցումներ և հայեցակարգեր: Դրանց թվում առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում էկոլոգիական, տարածաշրջանային, էվոլյուցիոն, համակարգային (համալիրային) տարածական և տարածաժամանակային մոտեցումներն ու հայեցակարգերը: Մեծ է զբոսաշրջային-աշխարհագրական ուսումնասիրությունների կիրառական նշանակությունը: Մասնավորապես, գործնական կարևոր նշանակություն ունեն ուսումնասիրությունների հետևյալ ուղղությունները՝ զբոսաշրջային երթուղիների նախագծումը և բովանդակային հիմնավորումը, զբոսաշրջության առանձին տեսակների զարգացման և տարածքային կազմակերպման հիմնավորումը, համաչափ տարածքային կազմակերպման իրականացումը, զբոսաշրջային աշխարհագրական մարքեթինգը: Վերջին տարիներին կայուն զբոսաշրջության զարգացման հետ կապված առանձնահատուկ նշանակություն են ստանում հետազոտության էկոլոգիական և համալիրային մոտեցումները:

Fields of Study & Subjects

Urbanism Landscape and Tourism Studies Diverse Aspects of Tourism Research Historical Geography and Geographical Thought

Publication details

Journal / source
Bulletin of Yerevan Brusov State University of Languages and Social Sciences Pedagogy and Social Sciences
Pages
272–272
Publication date
15 January 2026
Language
HY