ԻՆՉՈՒ՞ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԿԻՐԱՌԵԼ «ՇՐՋՎԱԾ ԴԱՍԱՐԱՆ» ՄՈԴԵԼԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ

View at publisher
Authors: Ա. Վ. Բայկով, Lusine Petrosyan
Cited by: 0
References: 18

Abstract

Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները, մասնավորապես՝ համաշխարհայնացումը, բաց սահմանները, մասնագետների ակտիվ շարժը, տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը, տարբեր միջազգային և համապետական չափորոշիչների կիրառումը նոր, ավելի խիստ և բազմազան պահանջներ են դնում բժշկական կրթության կազմակերպիչների և իրագործողների առաջ՝ կիրառելու համար այնպիսի կրթական մոդելներ, որոնք կապահովեն որակյալ և մրցունակ մասնագետների պատրաստումը։ Բժշկական կրթության մեջ առավել արդյունավետ են այն մոդելները, որոնք ապահովում են գիտելիքի հենքի վրա ձևավորվող հմտությունների և կարողունակությունների ձեռքբերումը։ Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել բարձրագույն բժշկական կրթության մեջ «շրջված դասարան» մոդելի կիրառման առավելությունները՝ որպես ավելի բարձր մակարդակի կրթական վերջնարդյունքների ձեռքբերման գործիք, ինչպես նաև դրա կիրառման սահմանափակումներն ու մարտահրավերները։ «Շրջված դասարան» մոդելը խառն ուսուցման տեսակ է՝ բաղկացած համացանցի կիրառմամբ նախապես կատարվող արտալսարանային և դրան հաջորդող փոխներգործուն լսարանային բաղադրիչներից։ Բարձրագույն բժշկական կրթության մեջ մոդելի կիրառումն ունի բարձր արդյունավետություն ինչպես տարբեր դասընթացներում ուսանողների ցուցաբերած ակադեմիական առաջադիմության և մնացորդային գիտելիքների, այնպես էլ բժշկի գործունեության և շարունակական կրթության համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման առումով։ Ուսանողները դառնում են ավելի ինքնուրույն, կազմակերպված, ձեռք են բերում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, սեփական ժամանակը արդյունավետ տնօրինելու, թիմային աշխատանքի, միմյանց և դասախոսի հետ հաղորդակցվելու հմտություններ, իսկ դասի ժամանակը տրամադրվում է ոչ թե պասիվ գիտելիքի, այլ ավելի բարձր մակարդակի վերջնարդյունքների ձեռքբերմանը։ Սակայն մոդելի կիրառման ընթացքում կարող են ծագել տեխնիկական խնդիրներ, անհրաժեշտ է ժամանակ և ռեսուրսներ տրամադրել դասախոսների վերապատրաստումների, նյութական, կազմակերպաիրավական և այլ հարցեր լուծելու համար։ Ամփոփելով՝ բարձրագույն բժշկական կրթության մեջ «շրջված դասարան» մոդելի համակարգված կիրառումը հնարավորություն կտա պատրաստել բանիմաց, հմուտ, ոլորտի մարտահրավերները հաղթահարող, մրցունակ մասնագետներ։

Fields of Study & Subjects

Innovations in Medical Education Health and Medical Education Medical Education and Admissions

Publication details

Journal / source
Bulletin of Yerevan Brusov State University of Languages and Social Sciences Pedagogy and Social Sciences
Pages
30–30
Publication date
15 January 2026
Language
HY