ՈՒՍՈՒՑՉԻ ԱՆՁՆԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԴՊՐՈՑԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐ
Abstract
Ժամանակակից կրթական համակարգերում իբրև կրթության որակի բարձրացման հիմնական պայման դիտարկվում է ուսուցչի դերը։ Հոդվածում ուսումնասիրվում է ուսուցչի անձնային և մասնագիտական որակների փոխազդեցությունը դպրոցական կրթության արդյունավետության վրա՝ տեսական վերլուծության և գործնական հետազոտության համադրությամբ։ Հաստատվում է, որ ուսուցչի հուզական կայունությունը, ապրումակցումը, հաղորդակցման կարողությունները և ինքնավստահությունը նույնքան կարևոր են, որքան առարկայական գիտելիքների խորությունը, մեթոդական ճկունությունն ու տեղեկատվական հմտությունները։ Արտաշատ քաղաքի երկու հիմնական դպրոցներում իրականացված ուսումնասիրության նպատակն էր գնահատել ուսուցիչ–աշակերտ հարաբերությունների հուզական-հոգեբանական մթնոլորտը և պարզել դրա ազդեցությունը սովորողների առաջադիմության վրա։ Արդյունքները ցույց են տվել, որ այն դպրոցներում, որտեղ ուսուցիչները դրսևորում են բարձր հանդուրժողականություն, ապրումակցում և դրական վերաբերմունք, սովորողների ուսումնական արդյունքները և շահադրդումն ավելի բարձր են։ Հոդվածում ընդգծվում է, որ ուսուցչի մասնագիտական կարողությունները պետք է ուղեկցվեն անձնային հասունությամբ, իսկ վերապատրաստման ծրագրերը ներառեն ինչպես կոշտ (hard), այնպես էլ փափուկ (soft) հմտությունների զարգացում՝ կրթական միջավայրի բարելավման և կրթության որակի բարձրացման նպատակով։
Fields of Study & Subjects
Education and Teacher Training
School Leadership and Teacher Performance
Teacher Education and Leadership Studies
Publication details
- Journal / source
- Bulletin of Yerevan Brusov State University of Languages and Social Sciences Pedagogy and Social Sciences
- Pages
- 49–49
- Publication date
- 15 January 2026
- Language
- HY