ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՆՈՒՆ ՖԻԼՄԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ
Abstract
Հոդվածում դիտարկվում է ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի» վեպի դասավանդումը՝ տեսողական և էլեկտրոնային ռեսուրսների միջոցով: Ֆիլմերի ցուցադրումը գրականության դասավանդման մեջ կարևոր է և նպաստավոր: Առաջարկվում է վեպի մանրամասն քննարկում, այնուհետև՝ ֆիլմի դիտում, որից հետո տարբեր մեթոդների կիրառում՝ վեպը խորությամբ ընկալելու համար: Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբի» ֆիլմը հնարավորություն է տալիս ավելի խորությամբ հասկանալու Ֆիցջերալդի վեպի հիմնական թեմաները, ինչպիսիք են երազանքների հետապնդումը, անհավասարությունը և ունայնությունը, 1920-ականների մշակութային և սոցիալական փոփոխությունները Միացյալ Նահանգներում: Տեսողական պատկերների, ոճական տարրերի և երաժշտության միջոցով Բազ Լուրմանը ստեղծում է դասական ստեղծագործության ժամանակակից մեկնաբանություն, որն օգնում է ուսանողներին ավելի լավ հասկանալու բնագրի ենթատեքստն ու կերպարների զգացմունքների տատանումները: Ֆիլմի միջոցով ուսանողները կարող են կատարել գրական տեքստի և դրա կինոադապտացիայի համեմատական վերլուծություն, քննարկել այն միջոցները, որոնցով ռեժիսորը փոխանցում է ստեղծագործության հիմնական գաղափարները, բացահայտում մշակութային և պատմական ասպեկտները, որոնք ազդել են ինչպես գրքի, այնպես էլ ֆիլմի ստեղծման վրա։
Fields of Study & Subjects
Film in Education and Therapy
Shakespeare
Adaptation
and Literary Criticism
Literacy
Media
and Education
Publication details
- Journal / source
- Bulletin of Yerevan Brusov State University of Languages and Social Sciences Pedagogy and Social Sciences
- Pages
- 74–74
- Publication date
- 15 January 2026
- Language
- HY