ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՐՁԱԿԻ ԵՐԳԻԾԱՆՔԻԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ / CHARACTERISTIC FEATURES OF H. TUMANYAN'S PROSE SATIRE

Read full text
Authors: ANI GHAZARYAN
Cited by: 0

Abstract

Հոդվածում քննվում են Հ. Թումանյանի արձակստեղծագործություններում (պատմվածք, հեքիաթ) առկա երգիծանքիբացառիկ առանձնահատկությունները, ինչպես նաեւ թումանյանականգեղարվեստական այն հնարքները, որոնք բանաստեղծը ներկայացրել է իրենբնորոշ ինքնատիպ գեղարվեստական ճաշակի եւ ստեղծագործականանկրկնելի երեւակայության շնորհիվ:Հոդվածի նպատակը Հովհաննես Թումանյանի երգիծականստեղծագործություններում երգիծանքի եւ գրողի անկրկնելիպատկերամտածողության վերլուծությունն է, ինչպես նաեւ հոդվածում առկագեղարվեստական ստեղծագործությունների կերպարների հոգեբանականնկարագրի լիարժեք բացահայտումը:Քննության առարկան հեղինակի երգիծական արձակստեղծագործություններն են (որոնք հնարավոր է եղել ներառել), իսկուսումնասիրությունը կատարվել է համեմատական ու կառուցվածքայինվերլուծության մեթոդներով:Հոդվածի գիտական նորույթը այդ ստեղծագործությունների միջեւհամեմատության եզրեր եւ զուգահեռներ անցկացնելու միջոցով ՀովհաննեսԹումանյանի երգիծական ինքնատիպ հնարքների վերհանումն է:Գտնում ենք, որ Հ. Թումանյանի վերոհիշյալ ստեղծագործություններումերգիծանքն ուղղված է կյանքի բացասական, ինչպես նաեւ մերժելիերեւույթների դեմ: Մեր խնդիրն ենք համարել համապարփակ կերպովներկայացնել թումանյանական երգիծանքի այն էական հատկանիշները, որոնցշնորհիվ, ըստ մեզ, բանաստեղծը հանգել է գեղարվեստական ընդհանրացման:Գեղարվեստական գրականության զարգացման գլխավոր ակունքըժողովրդական ստեղծագործությունը համարող մարդկային ցավերի սրտառուչերգիչ բանաստեղծը այդտեղից էր իդեալներ փնտրում, իր հերոսներին էրընտրում եւ նրանցից անկրկնելի կերպարներ էր կերտում:

Fields of Study & Subjects

Short Stories in Global Literature American Literature and Humor Studies Russian Literature and Bakhtin Studies

Publication details

Journal / source
Scientific Artsakh
Pages
122–122
Publication date
28 February 2026
Language
HY