ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ / STRUCTURAL TRANSFORMATIONS OF MODERN PUBLICORGANIZATIONS

Read full text
Authors: Էդգար Քալանթարյան
Cited by: 0
References: 4

Abstract

Հետազոտության հիմնական նպատակն է ուղենշել ժամանակակիցհանրային կազմակերպությունների կառուցվածքային վերափոխումներիտեսական հիմքերը, դրանց իրականացման հիմնական ուղղություններն ումոդելները, ինչպես նաեւ գնահատել այդ վերափոխումների ազդեցությունըհանրային կառավարման արդյունավետության վրա։Նշված նպատակին հասնելու համար առաջադրել ենք հետեւյալխնդիրները.• վերլուծել հանրային կազմակերպությունների կառուցվածքայինվերափոխումների վերաբերյալ ժամանակակից տեսական մոտեցումները եւմոդելները.• ուսումնասիրել կառուցվածքային փոփոխությունների ազդեցությունըհանրային կազմակերպությունների արդյունավետության,հաշվետվողականության եւ ծառայությունների որակի վրա.• բացահայտել կառուցվածքային վերափոխումների իրականացմանընթացքում առաջացող կազմակերպական, կառավարչական եւինստիտուցիոնալ խնդիրները։Հետազոտության մեջ առաջադրված խնդիրների լուծման համարտեսական բազա են հանդիսացել հանրային կառավարման,քաղաքագիտության, սոցիոլոգիայի դասական եւ ժամանակակիցտեսությունների հիմական դրույթները, հայեցակարգերը, մոդելներն ումեթոդները: Ընդհանուր մեթոդաբանական հիմքը կազմում են վերլուծության,համեմատական եւ համակարգային մեթոդները։Հանրագումարելով հանգեցինք հետեւյալին.• դասական հիերարխիկ կառուցվածքները աստիճանաբարփոխարինվում են ավելի ճկուն, հորիզոնական եւ ցանցային կառավարման մոդելներով, որոնք նպաստում են որոշումների կայացման արագացմանը եւմիջգերատեսչական համագործակցության խորացմանը.• կառուցվածքային վերափոխումները ինքնանպատակ գործընթացներչեն, եւ պետք է դիտարկվեն որպես հանրային արժեք ստեղծելու միջոցներ՝ուղղված հանրային ծառայությունների որակի բարձրացմանը եւ պետականկառավարման համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահությանամրապնդմանը։Եզրահանգելով նշենք, որ կառուցվածքային փոփոխություններիուսումնասիրությունը պահանջում է համալիր եւ համակարգային մոտեցում,ինչն էլ երաշխավորում է հետազոտության արդիականությունն ուկարեւորությունը։

Fields of Study & Subjects

Public Policy and Administration Research Public Administration and Governance Public Administration and Political Analysis

Publication details

Journal / source
Scientific Artsakh
Pages
31–31
Publication date
28 February 2026
Language
HY