ՆՎԱԶ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՐԱՐՔՆԵՐԻՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ / CRIMINAL CHARACTERISTICS OF LESS-DANGEROUS ACTS ANDCURRENT ISSUES

Read full text
Authors: HAYK MKRTCHYAN, EDGAR MANUCHARYAN
Cited by: 0
References: 1

Abstract

Հոդվածի նպատակն է ներկայացնել նվազ վտանգավորություններկայացնող արարքների՝ որպես քրեաիրավական ինքնուրույն ինստիտուտիտեղն ու դերը ՀՀ քրեական նոր օրենսգրքի համատեքստում։ Մինչ օրսբացակայում է միասնական մոտեցում՝ նշված հարցի վերաբերյալ։ Թեմայիընտրությունը պայմանավորված է նվազ վտանգավորություն ներկայացնողարարքների՝ քրեաիրավական բնույթի եւ իրավական հետեւանքներիվերաբերյալ տեսական պատկերացումների մշակման եւ համակարգմանանհրաժեշտությամբ, ինչպես նաեւ իրավակիրառ պրակտիկայում դրանցքրեաիրավական գնահատման՝ գիտականորեն հիմնավորվածառաջարկությունների համար։ Առաջ են գալիս հակասություններ՝ նշվածնորմի կիրառման կապակցությամբ։ Կարծում ենք ներկայիսիրավակարգավորման պայմաններում ամբողջապես չի պահպանվում եւպաշտպանվում անձանց իրավունքները եւ օրինական շահերը։Աշխատանքի խնդիրներից են՝1. ներկայացնել նվազ վտանգավորություն ներկայացնող արարքներիքրեաիրավական բնութագիրը2. վեր հանել առկա հիմնախնդիրները3. ներկայացնել առաջարկներ օրենսդրության կատարելագործմանուղղությամբ։Աշխատանքի կատարման ընթացքում կիրառվել են ինչպես ընդհանուրհամագիտական, այնպես էլ հատուկ իրավաբանական մեթոդներ՝ դիալեկտիկական մեթոդը, համակարգային մեթոդը, վերլուծական եւ սինթեզիմեթոդները, ձեւական-իրավական մեթոդը, իրավահամեմատական մեթոդը։Աշխատանքում եզրահանգել ենք, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքիներկայիս իրավակարգավորումը պետք է ենթարկվի փոփոխությունների ոչմիայն բնորոշման, այլեւ ընդհանուր իրավակիրառ տեսանկյունից, որի համարէլ աշխատանքում ներկայացրել ենք գործնական առաջարկություններ։

Fields of Study & Subjects

Criminal Law and Policy Criminal Justice and Penology Ukrainian Legal and Forensic Studies

Publication details

Journal / source
Scientific Artsakh
Pages
75–75
Publication date
28 February 2026
Language
HY