Մասնագիտական կրթությունը որպես հայաստանյան գրադարանային գործունեության որակի ապահովման գործոն.Մարտահրավերներ և հեռանկարներ
Abstract
Ժամանակակից տեղեկատվական հասարակության պայմաններում գրադարանների արդյունավետ գործունեությունը մեծապես պայմանավորված է գրադարանային ոլորտում աշխատող մարդկանց մասնագիտական կրթությամբ և շարունակական զարգացմամբ։ Հայաստանյան գրադարանները, ունենալով հարուստ տպագիր ժառանգություն և միաժամանակ կանգնած լինելով թվայնացման ու տեղեկատվական նոր պահանջների առջև, հատկապես կարիք ունեն բարձր որակավորում ունեցող գրադարանային մասնագետների։ Սույն ուսումնասիրության նպատակն է հիմնավորել գրադարանային մասնագիտական կրթության կարևորությունը հայաստանյան գրադարաննե-րի զարգացման և ծառայությունների որակի բարձրացման համատեքստում։ Հետազոտության խնդիրներն են՝ բացահայտել գրադարանային կրթության դերը գրադարանների արդիականացման գործընթացներում, վերլուծել մասնագիտական պատրաստվածության ազդեցությունը տեղեկատվական ծառայությունների արդյունավետության վրա և գնահատել շարունակական կրթության անհրաժեշտությունը ոլորտում։ Կարող ենք նշել, որ գրադարանային մասնագիտական կրթության զարգացումը հայաստանյան գրադարանների մրցունակության, ընթերցողների պահանջներին համապատաս-խան ծառայությունների ապահովման և գիտելիքահեն հասարակության ձևավորման կարևոր նախապայմանն է։
Fields of Study & Subjects
Library Science and Information
Information Science and Libraries
Library Science and Administration
Publication details
- Journal / source
- Լրատու հայկական գրադարանային ասոցիացիայի = Herald of the Armenian Library Association
- Issue
- 2 (6)
- Pages
- 40–40
- Publication date
- 26 January 2026